Բեռնում...
Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»
20-10-2026 11:59 | Մամուլի տեսություն

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Ըստ թերթի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին և այլ հյուրեր չեն այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և չեն հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին։

Աղբյուրը նշում է, որ Գուտերեշին տարել են Մատենադարան ու «Թումո», Էլ-Էնանին՝ Զվարթնոց։ Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցադրում է. «Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին…»։