Բեռնում...
Ուղիղ 30 տարի առաջ Գարեգին Ա-ն Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ
21-07-2025 10:49 | Լուրեր

Ուղիղ 30 տարի առաջ Գարեգին Ա-ն Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը գրառում է կատարել, որտեղ ասվում է․

«1995 թվական, ուղիղ 30 տարի առաջ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ: Պիտի քննարկվեին Տաշիրում կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարության ընթացքը, աշխատանքների հետ կապված խնդիրները:

Վեհափառը խանդավառված էր այս 30-34 տարեկան երիտասարդների պատրաստակամությամբ՝ սատար կանգնելու Հայ Եկեղեցուն՝ իրենց ուժերի ներածին չափով: Եվ ահա տարիների հետ այդ ուժերը բազմապատկվեցին և ավելի մեծ նպաստ բերեցին հայ ժողովրդին և հայ հոգևոր կյանքին : Իսկ այս լուսանկարն էլ որպես պատմական հուշ ավելացավ Կարապետյան եղբայրների ընտանեկան ալբոմում»:

Աղբյուր՝ AntiFake.am