Բեռնում...
Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ. Իրավապաշտպան
30-05-2026 11:48 | Լուրեր

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ. Իրավապաշտպան

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025-ի մայիսի 30-ին, ադրբեջանցիների «պասով» Հայաստանի հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշում է.

«Ուրախ եմ, որ մեր սիրելի ժողովուրդը «վեցերորդ զգայարանով» զգաց այդ արշավի ազգադավ բնույթը և չաջակցեց ադրբեջանա-նիկոլական օրակարգին՝ կանգնելով սեփական Եկեղեցու ու ինքնության պաշտպանության դիրքերում։

Հիշեցնում եմ «Հինգ իրավապաշտպանների»՝ լայն տարածում ստացած հայտարարությունը։ Միաժամանակ, առաջարկում եմ դիտել Տիգրան Պասկևիչյանի վավերագրական փայլուն ֆիլմը, որն օրագրել է հակաեկեղեցական արշավն ու հարակից իրադարձությունները։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել «չորրորդ իշխանության» կարևոր դերակատարումը՝ հակաեկեցական արշավի դեմն առնելու հարցում։

Թարմացրե՛ք Ձեր հիշողությունն ու հունիսի 7-ին անպայման գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք ազգադավին։ Որպեսզի հունիսի 8-ից չսկսի մեր Մայր Եկեղեցու դեմ հարձակման նոր ալիք։ Գոնե երրորդ անգամ չսխալվենք»։

Աղբյուր՝ AntiFake.am