Բեռնում...
Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են․ էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա « եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից
05-01-2026 13:56 | Կարծիք

Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են․ էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա « եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով երեկվա « եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբբինգ անեն իրավաբանները:
Քաղաքական տեսանկյունից երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում: Փաստացի այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ, քաղաքական/գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ և դուռ բացեց հոգևորականների համար անկաշկանդ այլևս զբաղվել քաղաքականությամբ և քաղաքական իշխանությամբ: Փաստացի ցեյտնոտը տապալեց մի հսկա նարատիվ «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ», որից կառչած էր իշխանությունը, որպես արգումենտ արդեն մեկ տարի:

Հոգևորականները այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլ փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անել:

P.S. Որևէ մեկին այլևս թույլ չտաք օգտագործել «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ» արտահայտությունը և հակադարձեք, «որքան վարչապետը ունի իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ այդքան էլ հոգևորականը քաղաքական իշխանությամբ»: Ձախողումն ու ցեյտնոտը վատ խորհրդականներ են»:

Աղբյուր՝ AntiFake.am