Բեռնում...
8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը. Աբրահամյան
09-07-2026 10:42 | Կարծիք

8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը. Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։
Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ։
ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։
Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային խոստումներ, որոնց մերկությունը վաղուց հայտնի է։

Աղբյուր՝ AntiFake.am