«Հետույք» բառի համար իրավապահները տեռոր են սկսում, իսկ ՔՊ-ի ներկայացուցիչների լկտի բառապաշարին չի հաջորդում որևէ հետապնդում․ Մաթևոսյան
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՇՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի հանրային լեքսիկոնն է ուղղված իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն թողած օգտատիրոջը։
Երբ ասում ենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են, ասում ենք նրա համար, քանի որ իրավապահները երբեք ոչ մի դեպքում չեն գնա Հակոբ Սիմիդյանի տուն՝ խուզարկության, գրասենյակ՝ տեխնիկա ու գույք առգրավելու, քրեական գործ չեն հարուցի խուլիգանության հանցակազմով, ձեռքերը ոլորած չեն տանի ու չեն կալանավորի երկու ամիս ժամկետով։
Սա է քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը. երբ մի դեպքում երկրի ոչ բարով թիվ երկու պաշտոնյայի հրահանգով իրավապահները տեռոր են սկսում «հետույք» բառի համար, իսկ մի դեպքում իշխանական ու ՔՊ-ի ներկայացուցիչների լկտի բառապաշարին չի հաջորդում որևէ հետապնդում։
Սրա համար են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ»։
Աղբյուր՝ AntiFake.am