Բեռնում...
Գառնիկ Դանիելյանը և Լևոն Քոչարյանն այցելել են Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին
19-01-2026 16:09 | Լուրեր

Գառնիկ Դանիելյանը և Լևոն Քոչարյանն այցելել են Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։

Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։

Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»։