Գոլանի բարձունքները մեր հողն է․ Նեթանյահու
«Այսօր այն մերն է, կրկին մերն է դարձել և միշտ մերը կլինի»։ Նման հայտարարություն է արել Բենյամին Նեթանյահուն՝ խոսելով Գոլանի բարձունքներից․
«Սա Գոլանի բարձունքներն են։ Այստեղ ծածանվում է Իսրայելի դրոշը, և այն շարունակելու է ծածանվել այստեղ, որովհետև սա մեր հողն է», — հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության նիստում նա հայտարարել էր, որ Իսրայելը չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված 15 կետից բաղկացած փաստաթուղթը։
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են գործողությունների հաջորդականությանը։ Ամերիկյան ծրագիրը նախատեսում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զորքերի փուլային դուրսբերում Գազայի հատվածից, որը պետք է համաժամանակյա իրականացվի պաղեստինյան «Համաս» խմբավորման զինաթափման գործընթացի հետ։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն կտրականապես մերժել է գործողությունների փուլային հաջորդականության այս մոտեցումը՝ պնդելով սկզբունքորեն այլ կարգի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ՑԱՀԱԼ-ը չի լքի Գազայի հատվածը, քանի դեռ «Համաս»-ը ամբողջությամբ չի զրկվել բոլոր տեսակի զինատեսակներից՝ ծանր սպառազինությունից մինչև թեթև հրաձգային զենք։
Նեթանյահուն ընդգծել է, որ խոսքը պետք է լինի իրական, այլ ոչ թե ձևական զինաթափման մասին, և որ որևէ միջանկյալ պայմանավորվածություն իրեն չի բավարարում։