Բեռնում...
Մի քիչ էլ կախվեք Հանրապետականից ձեր ստատուսներում,  մենք մեր կապանքներից բացի կորցնելու բան չունենք․ Աշոտյան
21-03-2026 15:33 | Կարծիք

Մի քիչ էլ կախվեք Հանրապետականից ձեր ստատուսներում, մենք մեր կապանքներից բացի կորցնելու բան չունենք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ բերողները՝ Նիկոլ բերողին են փնտրում։

«Միասին կարողները»՝ համ անկարող են, համ էլ պաթոլոգիկ էգոցենտրիկ։
5 օր առաջ իրար չհարվածելու մասին խոսացողները՝ ընդդիմություն են պառակտում։
Կարո՞ղ եմ ենթադրել, որ ձեր բոլոր խոստումներն ու առաջարկները նույն արժեքն ունեն՝ 0։
Տենց լավ չի։

Մի քանի հատ էլ հոդված պատվիրեք մամուլում մեր դեմ, մի քանի հիմարություն էլ գրեք տելեգրամներում, մի քիչ էլ կախվեք Հանրապետականից ձեր ստատուսներում։
Մենք մեր կապանքներից բացի կորցնելու բան չունենք։ Դուք մտածեք»։

Աղբյուր՝ AntiFake.am