Մասիսում բորենիների կողմից երիտասարդ աղջիկներին բռնության ենթարկելը՝ ուներ իր ուղերձը․ Դավիթ Ֆիդանյան
Լրագրող Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեկ բան ֆիքսենք
Մասիսում բորենիների կողմից ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին ցուցադրական կերպով ծեծի ենթարկելը, երիտասարդ աղջիկներին բռնության ենթարկելը՝ ուներ իր ուղերձը: Իսկ ուղերձը հետևյալումն է: Առաջին՝ գործող ռեժիմը իշխանության պահպանման համատեքստում որևէ կարմիր գծեր չունի: Երկրորդ՝ Մասիսի այլանդակությունը ի ցույց է դնում այն, որ հետընտրական զարգացումների պարագայում ռեժիմն ուղղակի միջոցների առջև խտրություն չի դնելու և պատրաստ է ամեն տեսակ այլանդակության՝ միայն թե պահպանի սեփական իշխանությունը»:
Աղբյուր՝ AntiFake.am