Հավատարիմ եմ մնալու ինձ տրված ձեր քվեին՝ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը գրում է․
««Կան արժեքներ, որոնց շուրջ բանակցություններ չեն լինում, սկզբունքներ, որոնցից չեն հրաժարվում, և կարմիր գծեր, որոնք չեն հատվում՝ անկախ քաղաքական իրավիճակից, ճնշումներից, գայթակղություններից կամ որևէ շահից։
Ինձ ճանաչողները գիտեն՝ իմ խոսքը չի փոխվում՝ կախված իրավիճակից։ Այն նույնն է լինելու թե՛ այսօր, թե՛ վաղը։
Սիրելի ժողովուրդ, հավատարիմ եմ մնալու ինձ տրված ձեր քվեին՝ ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին: Աստված պահապան Հայրենիքիս և Հայ ժողովրդիս»»։