Բեռնում...
Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն Աշոտյան
20-10-2026 19:18 | Կարծիք

Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ

1. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչպոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։

2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։

3. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ այս պահին «ողջունի» Նիկոլի արտաքին և ներքին քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։

4. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։

5. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդդներին Արեւմուտքում նա անխնահ պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:

6. Նիկոլի իշխանավարումը վնաս է հենց հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից է եւ պարտավորություններից։

7. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։

8. Թե աշխարհում, թե ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ գոնե հատվածական ըմբռնում»։

Աղբյուր՝ AntiFake.am