Բեռնում...
Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց չգործած հանցանքի համար. շնորհակա՞լ ենք. երբեք. Արա Ռոստոմյանի փաստաբան
21-08-2025 14:41 | Կարծիք

Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց չգործած հանցանքի համար. շնորհակա՞լ ենք. երբեք. Արա Ռոստոմյանի փաստաբան

«18 արդարների գործով» ամբաստանյալ Արա Ռոստոմյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխելու որոշմանը.

«Կարծում ե՞ք դատարանը օբյեկտիվ գտնվեց չերկարաձգելով Արա Ռոստոմյանի կալանքը։ Դատարանը օբյեկտի՞վ գտնվեց կիրառելով տնային կալանք և թույլատրելով շաբաթական երկու անգամ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ որդու շիրմին։

Պաշտպանական կողմը պետք է շնորհակա՞լ լինի դատարանին․ ամենևին

Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց չգործած հանցանքի համար։ Անմեղ ծնողին արգելվեց շաբաթվա մնացած հինգ օրերին այցելել որդու շիրիմին։

Շնորհակա՞լ ենք արդյոք դատարանին, պետությանը, իշխանությանը․ երբեք»: