Բեռնում...
Թե ինչպես է մարտական դիրքում, հարաբերական խաղաղ ժամանակահատվածում զինծառայող կորում, մի հարց է. Տիգրան Աբրահամյան
12-11-2025 23:24 | Կարծիք

Թե ինչպես է մարտական դիրքում, հարաբերական խաղաղ ժամանակահատվածում զինծառայող կորում, մի հարց է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Մինչ իշխանությունը խոսում է զինվորական ծառայության գրավչության բարձրացման մասին, զուգահեռ իրականությունում լրանում է 4 տարին, ինչ ԶՈւ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը Նախիջևանի ուղղությամբ մարտական հերթապահության ժամանակ անհետ կորել է:

Զարուկ Դիլանյանը նյութով այս մասին մանրամասներ է ներկայացրել, որում ամփոփված է պայմանագրային զինծառայողի անհետ կորելու, նրա ընտանիքի ապրումների և 4 տարիների դեգերումների մասին:

Թեև պաշտոնապես զինծառայողը մահացած է համարվում, սակայն նրա անհետանալու հանգամանքների վերաբերյալ որևէ տվյալ չկա:

Հիշեցնեմ, որ վերջինս անհետ կորել է մարտական հերթապահության օրերին` առաջնագծում և նրա ճակատագրի մասով որևէ տեղեկություն չկա:

Թե ինչպես է մարտական դիրքում, հարաբերական խաղաղ ժամանակահատվածում զինծառայող կորում, մի հարց է, մեկ այլ խնդրահարույց հանգամանք էլ համապատասխան մարմինների աշխատանքն է, ովքեր այդպես էլ զինծառայողի ճակատագրի վերաբերյալ որևէ բան չպարզեցին»: