Ինչպես Երևանում դա անհնար դարձավ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ՝ անդրադառնալով Երևանի երթևեկության կազմակերպման խնդիրներին:
Նա նշել է, որ քաղաքում գնալով ավելի դժվար է դառնում ժամանակին հասնել նախատեսված վայր, քանի որ ճանապարհների վիճակը և խցանումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար։ Դանիելյանի գնահատմամբ՝ նման պայմաններում քաղաքացիները հաճախ չեն կարողանում պլանավորել իրենց առօրյա տեղաշարժը։
Նա նաև քննադատել է պատասխանատու կառույցներին՝ ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում արդյունավետ կազմակերպել երթևեկությունը, միաժամանակ խոսում են երկրի զարգացման և խաղաղության մասին։
Աղբյուր՝ AntiFake.am