Բացահայտվել է, թե որքան գումար է կորցնում ԱՄՆ-ն շաթդաունի պատժառով
ԱՄՆ ՀՆԱ-ն նվազում է շաթդաունի ընթացքում, կորուստները հասնում են շաբաթական 2 միլիարդ դոլարի: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է բիզնես խորհրդատու և «Русяев Клуб» բիզնես-համայնքի հիմնադիր Իլյա Ռուսյաևը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ-ն կարող է կրկին բախվել կառավարության աշխատանքի շաթդաունի՝ համաձայնեցված բյուջեի բացակայության պատճառով։
«Չնայած տնտեսական անկման զգալի մասը հետագայում փոխհատուցվում է, իրական ՀՆԱ-ի անդառնալի կորուստները կազմում են շաբաթական մոտավորապես 1.7-1.9 միլիարդ դոլար»,- նշել է վերլուծաբանը։