Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հարվածելու մասին
Եմենի հութիները հայտարարել են, որ Յանբուի ափերի մոտ բալիստիկ հրթիռով հարվածել են սաուդյան Amzan նավթատար տանկերին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Նրանց խոսքով՝ հարձակումը «շրջափակում՝ շրջափակման դիմաց» հայտարարված արշավի շրջանակում էր։
Հութիները նաև հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական շարասյուների և Ալ-Աբր, Ալ-Վադիա ու Ալ-Կանայիս շրջաններում տեղակայված դիրքերի վրա հարձակումների մասին։ Նրանց պնդմամբ՝ ոչնչացվել է սպառազինություն տեղափոխող ավելի քան 10 բեռնատար, իսկ սաուդցի տասնյակ զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարներ և սպաներ, սպանվել կամ վիրավորվել են։