Բեռնում...
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը որոշել է մինչև վերջ պահել ինտրիգը և թույլ չտալ արտահոսքեր
10-09-2025 06:15 | Մամուլի տեսություն

«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը որոշել է մինչև վերջ պահել ինտրիգը և թույլ չտալ արտահոսքեր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննվի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում այդ զեկույցի նկատմամբ, քանի որ Քոչարյանը քանիցս ասել է, որ բացահայտումներ են արել, և քրեական գործերի հարուցումն անխուսափելի է լինելու:

Իհարկե, դժվար է հավատալ, որ իրական բացահայտումներ են արվել, նման դեպքում մեղադրյալի աթոռին առաջինը պետք է հայտնվի Փաշինյանը, սակայն մի քանի օր է՝ պատգամավորները հերթով մտնում են գաղտնի նյութերի համար նախատեսված առաջին բաժին, պարզում, որ զեկույցի գաղտնի հատվածը դեռևս այնտեղ չէ, և իրենք ծանոթանալու իրավունք չունեն։

Տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի՝ զեկույցին ծանոթանալուց հետո նոր կորոշվի, թե որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու: Մեզ ասացին, որ Քոչարյանը որոշել է մինչև վերջ պահել ինտրիգը և թույլ չտալ արտահոսքեր: Չի բացառվում` մի փոքր հատվածը բաց քննարկվի, որից հետո միայն պատգամավորներին հնարավորություն տրվի ծանոթանալ գաղտնի հատվածին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։