«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության ընտրությունները, ասում են, ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։ Փաշինյանի աջ ձեռքը, որը նաև նրա թերթի, ընտանիքի ու ՔՊ-ի գանձապահն է երկար տարիներ, մինչև վարչության ընտրությունները թե՛ խմբակցությունում, թե՛ կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր, «ռուլիտ էր անում» շատ ներկուսակցական, ներիշխանական պրոցեսներ, ղեկավարում էր ՔՊ-ական կանանց: Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու։ Սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել և վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց քվոտայի շնորհիվ` 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։
ՔՊ-ում ասում են, որ նա «մանթրաժի» մեջ է, և դա նաև նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետև առաջնորդի կամքն այլևս որոշիչ դեր չի խաղում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։