Բեռնում...
«Հրապարակ». Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում. Ո՞վ է եղել նրանց գիդը
26-09-2025 06:16 | Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում. Ո՞վ է եղել նրանց գիդը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։ Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

Մատենադարան է տարել, շրջել են Երևանի փողոցներում: Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երևանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։ Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։