Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը, բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ՀՅԴ-ն ազգային գաղափար է ու հայկականության դրսևորում։
Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը, բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն։
ՀՅԴ-ի շնորհիվ է իրականացել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը, որի արդյունքում Հայ ազգն իր արդար վրեժը լուծեց երիտթուրք ստահակներից։ ՀՅԴ-ի վրա հարձակումը՝ հարձակում է հայի ազգային ինքնության վրա։
Որպես պատմաբան նշեմ, որ ՀՅԴ-ն ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություն է, որքան ազգային գաղափար ու հայկականության դրսեւորում։
Անհերքելի փաստ է, որ Դաշնակցության գաղափարը տասնամյակներ շարունակ հայի ազատության իդեալն է եղել»։
Աղբյուր՝ AntiFake.am