Բեռնում...
Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ՔԿՀ-ում․ Աբրահամյան
02-09-2025 14:15 | Կարծիք

Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում եմ ՔԿՀ-ում․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին:

Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:

Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:

Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուր՝ AntiFake.am