Բեռնում...
Ես մտածում եմ Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին
03-10-2025 16:46 | Լուրեր

Ես մտածում եմ Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2 օր առաջ գործընկերներիցս մեկի հետ խոսում էինք Միքայել Սրբազանի մասին ու ոչ մի կերպ չէի համաձայնվում, որ սպասվելիք վճռով նրան երկար ժամանակով ազատությունից կզրկեին:
Ճիշտ է` որևէ մեկս օդից չենք իջել և փաշինյանական այսօրվա իրականությունը լավ գիտենք, բայց ես կարծում էի, որ կա´մ պայմանական կտան, կա´մ փոքր ժամկետով կազատազրկեն:
Մարդկային ողբերգություն է պատկերացնելու այն դատավորի, դատախազի, քննիչի հոգեվիճակը, ովքեր կարող էին այսպիսի պատկեր ստեղծել:
Սրբազանի մասով հանգիստ եմ` խնդիր չունի նստելու, ես մտածում եմ ստեղծվող վատ նախադեպի, Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին»:

Աղբյուր՝ AntiFake.am