Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը․ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ, ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը գրում է․ «Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը:
Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:
Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ:
Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»:
Աղբյուր՝ AntiFake.am