Բեռնում...
Շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և եղբայրական իրանցի ժողովրդին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ
11-02-2026 22:13 | Կարծիք

Շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և եղբայրական իրանցի ժողովրդին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է.

«Շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և եղբայրական իրանցի ժողովրդին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս պատմական օրը խորհրդանշում է ազգային արժանապատվության, ինքնիշխանության և անկախ պետականության հաստատումը։ Անցած տասնամյակների ընթացքում Իրանը, դիմակայելով բարդ մարտահրավերների, կարողացել է ամրապնդել իր պետական հիմքերը և արձանագրել նշանակալի ձեռքբերումներ զարգացման տարբեր ոլորտներում։

Հայաստանի և Իրանի միջև ձևավորված եղբայրական ու բարիդրացիական հարաբերությունները առանձնահատուկ արժեք ունեն մեր տարածաշրջանում։ Դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ռազմավարական գործընկերության վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների և տարածաշրջանային կայունության։

Մաղթում եմ եղբայրական Իրանի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ»:

Աղբյուր՝ AntiFake.am