Բեռնում...
Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել. Աբրահամյան
27-09-2025 19:25 | Լուրեր

Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել:

Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման:

Սակայն իրենց հանցավոր սցենարն իրագործելու ճանապարհը միայն պատերազմով էր հնարավոր, որի խաղարկումն իրականացրեց «բարեկիրթ» Ադրբեջանը:

Հայն իր տեսակով կռվող է, պայքարող ու հաղթող և մեր հասարակության մեջ պարտվողականություն սերմանել պարզապես հնարավոր չէ:

Փառք հայրենիքի նվիրյալներին:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»:

Աղբյուր՝ AntiFake.am