Բեռնում...
«Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն
06-05-2025 10:39 | Լուրեր

«Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն

Ի պատասխան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են.

*վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է

*գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու

*մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:

Նշենք, որ վարչապետին անվտահություն հայտնելու գործընթացի համար պարտադիր պայման է վարչապետի թեկնածու առաջադրելը:

Աղբյուր` AntiFake.am