Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։
«Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին:
Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է Աշոտյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Աղբյուր՝ AntiFake.am