Բեռնում...
Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի
22-08-2025 17:20 | Կարծիք

Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանի և Իգոր Սարգսյանի դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը:

Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի:

Իշխանության համար թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է և, բնականաբար, նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են:

Փաստաբանները Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի դեպքում էլ հիշատակեցին վերջինիս` պատգամավոր լինելու հանգամանքը, ինչը «մահացու մեղք» է նվազագույնը արցախցի լինելու, Արցախի պետական ինստիտուտ ներկայացնելու և մարդկանց հետ ակտիվ կոմունիկացիա ունենալու տեսանկյունից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am