Բեռնում...
Ստիպված չէի լինի սրանք հրապարակել, եթե Նարեկ Սամսոնյանը կալանավորված չլիներ «հետույք» բառի համար
29-11-2025 20:04 | Կարծիք

Ստիպված չէի լինի սրանք հրապարակել, եթե Նարեկ Սամսոնյանը կալանավորված չլիներ «հետույք» բառի համար

AntiFake.am-ի գլախով խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ներողություն եմ խնդրում, որ պատս աղտոտում եմ իրական նիկոլապաշտ հանրույթի ու իշխանական ֆեյքերի այս գարշելի գրառումներով, որոնք ուղղված են եղել ինձ, Նարեկին, Վազգենին, իմ ընկերներին ու թիմակիցներին միայն մի բանի համար, որ հրապարակային որևէ քննադատական խոսք ենք ասել ուղղված ռեժիմի պարագլխին ու մյուս ներյացացուցիչներին։
Այս գրոհները եղել են համակարգված, ուղղորդված մի կետից՝ նպատակ ունենալով լռեցնել, կաշկանդել, վախեցնել քննադատական խոսք ասող անձանց, դադարեցնել հրապարակային քաղաքական քննադատական խոսքը հանրային դիսուրսում։
Սա արվել է նպատակաուղղված՝ ատելություն տարածելու, մարդկանց ուղեղները լվանալու, մարդկանց տեռորի ենթարկելու, հանրային առողջ դիսկուրսն աղճատելու, հանրության մեջ պառակտում մտցնելու արշավի շրջանակներում, որը շարունակվում է առ այսօր։ (Տեղադրածս նկարները 0,00000000001 տոկոսն են կազմում մեր դեմ տարբեր ժամանակներում կազմակերպված ֆեյքային ու իրական գրոհների)։
2018 թվականից սկսած՝ դագաղներով իշխանության եկածներն ու իրենց իշխանությունը պահելու համար perfect TV-ներով ու ֆեյքերի բանակներով քաղաքացիների գիտակցությունը տեռորի ենթարկողները հրահանգ են տալիս կալանավորել իրենց քաղաքական քննադատության ենթարկած անձանձ, օրինակ, «հետույք« բառի համար։
Ստիպված չէի լինի սրանք հրապարակել, եթե մեր թիմի առաջնորդ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը կալանավորված չլիներ «հետույք» բառի համար երկու ամիս ժամկետով։
Իշխանության բարձր ներկայացուցիչների գարշելի բառապաշարին կանդրադառնամ հաջորդիվ»։

Աղբյուր՝ AntiFake.am