«Իմնեմնիմի» փոդքասթի հետևորդները Լոս Անջելեսում հյուպատոսության շենքի դարպասներին և պատերին պաստառներ են փակցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով
«Իմնեմնիմի» փոդքասթի հետևորդները Լոս Անջելեսում տեղակայված ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսության շենքի դարպասներին և պատերին պաստառներ են փակցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով: Պաստառների վրա Սամսոնյանի և Սաղաթելյանի պատկերներն են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ:
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 2 ամիս 10 օր անազատության մեջ են: Սամսոնյանն արդեն 14 օր հացադուլի մեջ է և ունի լուրջ առողջական խնդիրներ:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին կայացած դատական նիստում դատավոր Մանվել Շահվերդյանը երկարաձգեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը 3 ամսով: Ի նշան բողոքի՝ Նարեկ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում անժամկետ հացադուլ հայտարարեց՝ իրեն ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով: