Բեռնում...
2016-ին Արցախը հայկական էր. Հենրիխ Դանիելյանն օրվա թրենդին է միանում
19-01-2026 23:09 | Լուրեր

2016-ին Արցախը հայկական էր. Հենրիխ Դանիելյանն օրվա թրենդին է միանում

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է.
«Թույլ տվեք օրվա թրենդին միանալ ոչ թե իմ 2016-ի և 2026-ի լուսանկարներով, այլ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և այսօրվա Հայաստանի տարբերությունները մատնանշող այս քարտեզը հրապարակելով՝ որպես «մինչև և հետո»։

2016-ին Արցախը հայկական էր։
Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն։
Հայոց բանակը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաղթել էր թշնամուն (իհարկե անգամ դրանից շատերը դժգոհ էին)։

Հ.Գ.
2016-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը տարածաշրջանի համար ոչ թե «խաչմերուկ» էր, այլ գործոն։
Ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների դիտորդ, այլ՝ մասնակից։

#Սերժ_Սարգսյան»: