Բեռնում...
Սերժ Սարգսյանին ուղղված կեղծ մեղադրանքները քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում
06-11-2025 18:19 | Կարծիք

Սերժ Սարգսյանին ուղղված կեղծ մեղադրանքները քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների` քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտների» հետևանքով, 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց:

Նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից, այն համարելով թարգմանչական` իր կողմից տեխնիկական խնդիր:

Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը»:

Աղբյուր՝ AntiFake.am