Բեռնում...
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքով 8 վիրավորները ճանաչվել են տուժո
09-07-2025 13:27 | Լուրեր

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքով 8 վիրավորները ճանաչվել են տուժո

Նախօրեին ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ:

«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- լրատվամիջոցներին հայտնում են ՔԿ-ից։

Աղբյուր՝ AntiFake.am