Բեռնում...
Ինչու՞ Արմեն Աշոտյանի գործով դատավորն  ինքնաբացարկ հայտնեց
24-08-2026 17:47 | Լուրեր

Ինչու՞ Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի գործով նախնական դատալսումները։ Սակայն այս գործը չի շարունակի քննել Սարգիս Դադոյանը։

Դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ տեղեկացնելով, որ այս գործով եղել է քննչական խմբի անդամ։

Նա հայտնեց, որի նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այս քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս հայտնաբերել է, որ գործում առկա է որոշում՝ քննչական խմբի վերաբերյալ, որում ներգրավված է եղել նաև ինքը։

Դատական նիստն ավարտվեց:

Աղբյուր՝ AntiFake.am