Բեռնում...
Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով
08-12-2025 18:07 | Լուրեր

Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։

Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ու՞ր եք, ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։

Սա դատապարտելի ու զզվելի ակտ է»,-գրել է նա:

Աղբյուր՝ AntiFake.am