Բեռնում...
Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին
26-03-2026 12:50 | Լուրեր

Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին

Իրանական ուժերը հերթական հրթիռներն են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բալիստիկ հրթիռները գլխավորապես ուղղված են հրեական պետության հյուսիսային մասին:

Tasnim-ը նաև հաղորդել է, որ Իրանի բանակն անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր:

Իսրայելն էլ հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Սպահանում։

Իր հերթին, Ash-Sharq հեռուստաալիքը հայտնել է, որ ավիահարվածների են ենթարկվել Իրանի խոշորագույն քաղաքները. ինտենսիվ կերպով ռմբակոծվել են Թեհրանը, Մաշհադը, Սպահանը, Շիրազը և Պարսից ծոցի ափին խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկը՝ Բենդեր Աբբասը:

Ավիահարվածների հետևանքով վնասների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Աղբյուր՝ AntiFake.am