Իրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ
Իրանը պահպանել է հրթիռային արսենալի մոտ 21-22%-ը, որն ուներ մինչև ԱՄՆ-ի ռազմական գործողության մեկնարկը։ Այսպիսի գնահատական է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք դեռևս ունեն որոշակի քանակությամբ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։ Եթե խոսենք տոկոսներով, ապա, թերևս, հրթիռների 21-22%-ը. դա շատ հրթիռ է, բայց ոչ այնքան, որքան մեր առաջին հարձակման պահին էր»,- հայտարարել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։