Իրանը տեքստ է նախապատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Բաղայի
Իրանն առայժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», – դիվանագետն ասել է ճեպազրույցի ժամանակ։
Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում, Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի վրա։ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 26-ին Ժնևում։
Աղբյուր՝ AntiFake.am