Բեռնում...
Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը
23-03-2026 12:48 | Լուրեր

Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը

Իրանի Պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ երկրի ափերի կամ կղզիների վրա հարձակման դեպքում Թեհրանը ականապատելու է Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները։

«Հիշեցնում ենք, որ Իրանի ափերի կամ կղզիների վրա թշնամու հարձակման ցանկացած փորձի դեպքում Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, ինչպես նաև ափը, ականապատվելու են», – ասվում է Պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր է միայն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված չհամարվող երկրների համար՝ Թեհրանի համաձայնությամբ։

Աղբյուր՝ AntiFake.am