Բեռնում...
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան
11-03-2026 14:08 | Լուրեր

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում իրանական տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ Միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա, կթիրախավորվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ AntiFake.am