Բեռնում...
Ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»
22-05-2026 15:46 | Կարծիք

Ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին․

«Ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»

Քաղաքական ընդդիմախոսներին «քյարփինջ» անվանող Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, նույնիսկ չի էլ գիտակցում իր օգտագործած բառի իրական խորհուրդը։ Բայց ժողովուրդը շատ լավ է հասկանում այդ տարբերությունը։

Քյարփինջը կառուցողի, արարողի, տուն ու օջախ պահողի խորհրդանիշ է։ Քյարփինջով մարդիկ տուն են կառուցում, պատ են կանգնեցնում, ընտանիք են պահպանում, հայրենիք են ամրացնում։ Այն ստեղծարար աշխատանքի, համբերության, արմատների ու շարունակականության խորհրդանիշ է։

Իսկ քլունգը ավերելու գործիք է։ Առավել վտանգավոր, երբ այն հայտնվում է թշնամու ձեռքում և սկսում է ծառայել ոչ թե սեփական տունը կառուցելուն, այլ սեփական պետության հիմքերը քանդելուն։

Փաշինյանը հենց այդ օգտագործվող քաղաքական քլունգն է, որի հարվածներից փուլ եկան Արցախը, ազգային անվտանգությունն ու հազարավոր հայկական օջախների խաղաղությունը։

Հիմա ավելի լավ է լինել կառուցող «քյարփի՞նջ», թե՞ օտարի քանդող «քլունգ»»:

Աղբյուր՝ AntiFake.am