Բեռնում...
Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios
26-06-2026 23:02 | Լուրեր

Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios

Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության։ Դրա մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։

Աղբյուրի տվյալներով՝ վերջին օրերին Վաշինգտոնում շարունակվել են բանակցությունները կողմերի միջև։ Չնայած քննարկումների բարդ բնույթին՝ դրանք չեն ընդհատվել և ավարտվել են նախնական պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։

Ենթադրյալ շրջանակային համաձայնագրի մանրամասները այս պահին չեն բացահայտվում։