Իսրայելը Boeing-ի հետ ստորագրել է 5 հազար գերճշգրիտ խելացի ռումբերի մատակարարման պայմանագիր
Ամերիկյան Boeing կորպորացիան Իսրայելի հետ կնքել է 289 միլիոն դոլարի նոր պայմանագիր՝ մինչև 5000 նոր գերճշգրիտ խելացի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ նոր համաձայնագիրն ուղղակիորեն կապված չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ընթացիկ ռազմական գործողության հետ։ Նոր պայմանագրով մատակարարումները պետք է իրականացվեն առաջիկա երեք տարիների ընթացքում։
Խոսքը վերաբերում է բարձր ճշգրտության կառավարելի ռումբերին, որոնք կարող են նետվել բուն թիրախից ավելի քան 64 կիլոմետր հեռավորության վրա։
Աղբյուր՝ AntiFake.am