Բեռնում...
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում
11-07-2026 22:44 | Լուրեր

Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները առնվազն հինգ ավիահարված են հասցրել Լիբանանի հարավային Էլ Մանսուրի քաղաքում գտնվող շիական «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնել է Janoubia լրատվական պորտալը։

Նշվում է, որ ռմբակոծվել են նաև բնակիչների կողմից լքված մի քանի տներ։

Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքներ են հայտնաբերվել Տյուրոսի սահմանային շրջանում գտնվող Ալ-Մանսուրիում։