Բեռնում...
Ինչ են մեծ-մեծ առավոտից խոսում քպ-ականները, էական չի․ անջատեք ձեր ներվերը ու համատեղ աշխատելով հետ բերեք ընդդիմադիրների գողացված ձայները․ Էլիբեգովա
08-06-2026 19:28 | Կարծիք

Ինչ են մեծ-մեծ առավոտից խոսում քպ-ականները, էական չի․ անջատեք ձեր ներվերը ու համատեղ աշխատելով հետ բերեք ընդդիմադիրների գողացված ձայները․ Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջու գրել է․

«Երկրորդ ստուգման ենթակա թիվը՝ 17 000 անվավեր/ «փչացված» քվեաթերթիկներն են։

Երրորդը՝ 18 000-անոց «գաղտնի» քվեարկողների ցուցակը։

Չորրորդը՝ զինծառայողների քվեարկության տեղամասերը։

Ու զուգահեռ ամբողջական վերահաշվարկ և արդյունքների բողոքարկում։

Ինչ են մեծ-մեծ առավոտից խոսում քպ-ականները, էական չի։ Դուք անջատեք ձեր ներվերը ու համատեղ աշխատելով հետ բերեք ընդդիմադիրների գողացված ձայները»։

Աղբյուր՝ AntiFake.am