Բեռնում...
Իրանի համար առաջնահերթություն է Եվրասիական երկրների հետ կապերի ընդլայնումը. Իրանի փոխնախագահ
14-08-2025 20:54 | Վերլուծություն

Իրանի համար առաջնահերթություն է Եվրասիական երկրների հետ կապերի ընդլայնումը. Իրանի փոխնախագահ

Հարևան երկրների, մասնավորապես Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի համար առաջնահերթություն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը Ղրղզստան մեկնելուց առաջ:

Արեֆը նշել է, որ Ղրղզստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը մասնակցելը և ելույթ ունենալը իր երկօրյա այցի հիմնական նպատակներից մեկն է։