Բեռնում...
Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է․ Ոսկանյանը՝ Թրամփի հայտարարության մասին
07-04-2026 19:28 | Վերլուծություն

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է․ Ոսկանյանը՝ Թրամփի հայտարարության մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրութում»։

Աղբյուր՝ AntiFake.am