Փորձության ժամ է, Խաչի փորձության. ցորենն ու որոմը տարբերակելու ժամանակն է, դիմանալ է պետք
Զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ մտածել եմ՝ որպես հայ իմ սերնդին չափից ավելի հեշտ է տրվել խաչի դավանությունը, որովհետև քրիստոնեա լինելու համար 21-րդ դարում ինձ արդեն ոչ ոք չի հալածում, չի ծաղրում, չի սպանում: Հեշտությամբ քրիստոնեա լինելու շքեղության համար դարերով վճարել է իմ եկեղեցին,հոգևոր հայրերը, ցեղասպանության դժոխքից Աստվածաշունչ փրկող իմ նախնիները:
Այսօր հեշտ է վզից կիլոգրամանոց ոսկե խաչ կախել, եկեղեցիներ կառուցել ու ճոխ սեղանների շուրջ սուրբ քավորի գլխավորությամբ խմել մեր դարավոր արժեքների կենացը, որոնցից կարևորագույնը Հայ եկեղեցին է: Դժվարը խաչին հավատարիմ լինելն է փորձության պահին, երբ առաջին քրիստոնեա ազգի կեղծ ժուլիկություններն այլևս չեն աշխատում: Կարճ ասած՝ փորձության ժամ է, Խաչի փորձության: Ցորենն ու որոմը տարբերակելու ժամանակն է, դիմանալ է պետք»:
Աղբյուր՝ AntiFake.am