«Իմնեմնիմի» փոդքասթի պատմության ամենահանգրվանային օրերից մեկն է. հյուրն է լինելու Սերժ Սարգսյանը. Նարեկ Սամսոնյան
AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«The Day!!!
Էսօր «Իմնեմնիմիի» պատմության ամենահանգրվանային օրերից մեկն ա: Մեր մեծ լսարանի համատեղ ջանքերով ստեղծած (բառի բուն իմաստով) պրոդուկտի հյուրը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ա: Ընդհանրապես փոդքասթ ինդուստրիայի համաշխարհային զարգացման էս փուլում անգամ երկրի նախկին նախագահ և միաժամանակ ակտիվ քաղաքական դերակատար հյուրընկալելը մեծ պատիվ է ցանկացած առաջնակարգ, բազմամիլիոնանոց լսարան ունեցող փոդքասթի համար, իսկ մեր երկրի նման մեդիազարգացվածության աստիճան ունեցող երկրի համար սա բացառիկագույն եթեր ա լինելու՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ:
Եվ ուրեմն՝ այսօր երեկոյան ժամը 22:00-ին մեկնարկում ենք «Իմնեմնիմի» լայվ փոդքասթի բացառիկ ուղիղ եթերը: Նախագահ Սարգսյանի հետ ուղիղ եթերում քննարկելու ենք իր քաղաքական գործունեության բոլոր ժամանակահատվածներին վերաբերող և հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող թեմաները և իհարկե 2018-ին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության բացառիկ մանրամասները: Միացեք մեզ այսօր ժամը 22:00-ին Անտիֆեյքի յութուբյան ալիքում!!!
Հ.Գ. Շնորհակալ ենք էս ողջ ընթացքում մեզ աջակցած հարյուրավոր անհատներին, տասնյակ հազարավոր մեզ դիտողներին «Իմնեմնիմին» նմանատիպ հարթակ դարձնելու համար»:
Աղբյուր՝ AntiFake.am